ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Սամվել Բաբայանը վտանգավոր էր դարձել բոլորի համար

Սամվել Բաբայանը վտանգավոր էր դարձել բոլորի համար
23.03.2017 | 14:56

Մարտի 15-ից հետո` յուրաքանչյուր պահի, կարելի էր սպասել Սամվել Բաբայանի ձերբակալությանը, որովհետև նրա ստվերային գործունեությունն ուղղված էր երկրի անվտանգության դեմ ու, մեծ հաշվով,` վտանգում էր հենց այն մարդկանց, որոնց շրջապատում Սամոն «հեղինակություն» է:

Այն միամիտներից չեմ, որ «հալած յուղի» տեղ ընդունեմ պաշտոնական վարկածն ու միանշանակ հավատամ, որ Բաբայանը կապ ունի «Իգլայի» պատմության հետ: Չեմ կարող միանշանակ պնդել, որ Ղարաբաղի ՊԲ նախկին հրամանատարը կապ ունի այս «մութ» պատմության հետ, սակայն, կարծում եմ, պետությունն ուներ ծանրակշիռ պատճառներ` Բաբայանին մեկուսացնելու: Եկել է` իրերն իրենց անուններով կոչելու ժամանակը:
ՕՐՕ դաշինքի ֆորմալ առաջնորդներն ընդամենը քաղաքական մարիոնետներ են, միանգամայն ձևական բնույթ է կրում նաև նախընտրական շտաբը, որովհետև այդ դաշինքը «կամանդիրի հրամանի տակ էր»: Դարձյալ չեմ կարող միանշանակ պնդել, բայց հավաստիանման են այն լուրերը, թե Սամվել Բաբայանն ապահովում է ՕՐՕ-ի և Ռոբերտ Քոչարյանի հարաբերություները, այսինքն,վերջինիս կողմից վերահսկում է քաղաքական այս միավորի գործունեությունը:


Կույր պետք էր լինել` չնկատելու համար, որ Բաբայանի ՕՐՕ-ն ոչ թե ընտրություններում հաղթելու, այլ դրանք խափանելու և երկրում ցնցումներ առաջացնելու խնդիր է լուծում (ՕՐՕ-ի ու «Սասնա ծռերի» հոգեհարազատությունը պատահական չէ): Սա, ի դեպ, որևէ աղերս չունի ընդդիմադիր գործունեության հետ և նույնքան դատապարտելի է, որքան ընտրությունները կեղծելու իշխանությունների պրակտիկան: Բաբայանը ստվերային կերպով ուղղորդում էր քաղաքական գործընթաց, մեծ ֆինանսներ, ազատամարտիկների վարքագիծ: Եվ այդ ուղղորդման հետևանքը լինելու էր առնվազն հերթական «հարամված» ընտրությունը:
Այս ամենը չէր կարող չնկատվել իշխանությունների կողմից, ու նրանք որոշեցին «կոտրել» ՕՐՕ-ի ողնաշարը: Այս պատմության հետ ինչ կապ ունի «Իգլան»` ցույց կտա ժամանակը:


Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Դիտվել է՝ 1085

Մեկնաբանություններ